Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (19-24.02.2021թթ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը` շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը գեոպարկ կունենան
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանին և Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանին։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18-23.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի գիշերը` առանձին շրջաններում, 20-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի ցերեկը, 21-22-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին դադարներով սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայտարարություն կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման (սիրողական ձկնորսության) մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման համար պահանջվող փաստաթղթեր:
Պետրոսյան. «Շրջակա միջավայրի ոլորտում ցանկացած խորքային բարեփոխում հանդիպում է դիմակայության»
SPUTNIK-ARMENIA-ի տաղավարում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Հովհաննես Շողիկյանի հետ զրուցել է ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների և բարեփոխումների մասին:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (17-22.02.2021թթ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 17-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումները 25-30մ/վրկ, Երևանում 20-25մ/վրկ։
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ին շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 17-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ին աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին, 21-ի գիշերը՝ թաց ձյուն, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սահմանվել են 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։