Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար
«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ, «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ՄԱԶԾ-ՌԴՄՀ ծրագրերի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում աշխատակիցների կարողությունների բարելավման նպատակով ս.թ. մարտի 9-18-ը իրականցվում են վերապատրաստման դասընթացներ՝ «Անօդաչու թռչող սարքերի կիրառությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում» թեմայով։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (17-22.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (16-21.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 16-ի ցերեկը, 17-18-ին, 20-21-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 16-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում, 17-18-ին 20-21-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, Կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները հետ կվերադարձվեն պետության տնօրինմանը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (15-20.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 15-ին՝ կեսօրից հետո, 16-19-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:
Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պաշտոնապես մեկնարկեց «EU4Sevan» ծրագիրը
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» («EU4Sevan») ծրագրի պաշտոնական առցանց մեկնարկին։
Առցանց դասընթաց
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի առցանց դասընթաց հետևյալ թեմաներով՝
«Դիլիջան» ազգային պարկի կենսաբազմազանությունը
«Անտառների դերն ու նշանակությունը. ծառահատումների հետևանքները»