Հայաստանի նկարիչների միությունում նոյեմբերի 14-ին կբացվի <<Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ>> խորագրով ցուցահանդեսը
2017թ. նոյեմբերի 14-ին ժամը 15:00-ին <<Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով>> նախագծի շրջանակներում Հայաստանի նկարիչների միությունում կբացվի <<Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ>> խորագիրը կրող ցուցահանդեսը: Թեմատիկ աշխատանքներ ներկայացնելու համար կարող եք դիմել Հայաստանի նկարիչների միություն (2-րդ հարկ, նոյեմբերի 7-ից 12-ը ներառյալ):
ՀՀ բնապահպանության նախարարության և «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այսօր ՀՀ բնապահպանության նախարարության և «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը վավերացրել են նախարար Արծվիկ Մինասյանը և կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել
Այսօր ժամը 16-ի սահմաններում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել: Վերջիններս հրդեհի մասին տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը և սկսել հրդեհաշիջման աշխատանքները:
ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերված սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգու բուժսպասարկման կենտրոն
ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է ՀՀ բնապահպանութան նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ` տկար վիճակում, թռչելու անընդունակ:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է անազատության մեջ պահվող արջերի վերաբերյալ ահազանգերին
Լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումները կատարում են շրջայցեր, մասնավորապես պարզվել է՝...
ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի ընթացքը
ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF-ի/ փորձագետ Նիկոլաս Մոլինոյին և հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տիգրան Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ։
ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներն ստեղծագործել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
«Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրի ներքո ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց և կտավին հանձնել հատուկ պահպանվող տարածքի հարուստ բնաշխարհի աշնանային գույները: