Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (04-09.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 4-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի ցերեկը, 5-6-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8 ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում՝
Մարտի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Էկոկրթական դասընթաց «Դիլիջան» ազգային պարկում
Շրջակա միջավայրի նկատմամբ բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի բարձրացման նպատակով, «Դիլիջան» ազգային պարկի գիտության բաժնի աշխատակիցները, Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցի 5-8-րդ դասարանցիների համար անցկացրեցին դասընթաց
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (03-08.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 7-8 ին՝ ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում՝
Մարտի 3-ի ցերեկը, 4-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:
Շրջակա միջավայրի նախարարությունում վերագործարկվել է քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհանի» ծառայությունը
Քաղաքացիների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու և փաստաթղթաշրջանառության գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունում (hասցե` ՀՀ, ք.Երևան,0010, Հանրապետության հրապարակ,Կառավարության 3-րդ տուն) վերագործարկվել է «Մեկ պատուհանի» ծառայությունը։
Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է
Օրվա ընտրությունը կապված է 1973թ.ի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։
Առցանց դասընթաց
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի «Բնության hատուկ պահպանվող տարածքների դերն ու նշանակությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի օրինակով» առցանց դասընթացը:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (02-07.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 2-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ին՝ հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 3-4-ին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։