Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ
Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ. հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (23-28.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ». վարչապետը ծանոթացել է Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
«Սևան» ազգային պարկի պահպանության պարտականությունները չկատարելու և լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Դեռևս սույն թվականի օգոստոս ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել էր ուսումնասիրել և իրեն ներկայացնել Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության վերաբերյալ տեղեկատվություն։
Սյունիքի մարզում ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (22-27.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հանդիպել է նորաձևության և դիզայնի ներկայացուցիչների հետ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հանդիպել է նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի կողմից նախաձեռնած «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի վերաբերյալ հանդիպում է անցկացրել ծրագրի պատասխանատուների հետ։