Իրականացվում են ձկնային պաշարների պահպանման, քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականությանն ուղղված բարեփոխումեր
«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ-ն 2020 թ-ի հունվարի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը իրականացնում է «Ձկնային պաշարների պահպանումը քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականության բարեփոխումերի միջոցով» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ ԳԷՀ-ի ՓԴԾ-ի կողմից մրցութային հիմունքներով տրված դրամաշնորհի շրջանակում:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (15.04-20.04.2021թ)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-17-ին, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-20-ին պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Պահպանել, հզորացնել, կրթել
Օրերս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հյուրընկալվել էր Արագածոտնի մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Կարին տնկարանում։
Պարզաբանում
Ի պատասխան Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակված «Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ» վերտառությամբ հրապարակման, որտեղ նախաձեռնության հեղինակները նշում են սույն թվականի ապրիլի 16-ին կայանալիք հանրային քննարկումների մասին հանրությանը ոչ պատշաճ իրազեկելու վերաբերյալ, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցով Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում էր
Նախարարն ինքը ավարտել է նույն ֆակուլտետի «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» բաժինը։
Նախարարին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, ովքեր նույնպես Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտներ են։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (14.04-19.04.2021թ)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 14-ի ցերեկը, 16-17-ին, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ին պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ին, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում հերթական 10.000 ծառը կտնկվի Սևանա լճի ափին
Շրջակա միջավայրի նախարարությունը մեծ թափով շարունակում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկը։
Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 10.000 տնկի։