Համայնքներում ակտիվ ընթացքի մեջ են ապրիլի 25-ի համապետական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները
Արզականի անտառպետությունում ծառատունկի աշխատանքների մեկնարկը տրված է։Ապրիլի 25-ին տնկվելու է փակ արմատային համակարգով 10.000 տնկի։
Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության և/կամ կառուցապատման իրավունքով մրցույթի գործընթացի կանոնակարգմանն ուղղված քայլեր են իրականացվում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ կայացել է Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության և/կամ կառուցապատման իրավունքով մրցույթի գործընթացը կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (21-26.04.2021թ)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 21-22-ին, 26-ին՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Ապրիլի 21-22-ին՝ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է, 26-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) տարածաշրջանային տնօրեն Թոբիաս Մյունխմայերին
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը, Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արման Վերմիշյանը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։
Ողջունելով դեսպանին՝ նախարար Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա իր ջերմ ողջույնն է փոխանցել Ղազախստանի իր գործընկեր՝ Էկոլոգիայի, գեոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար պարոն Միրզագալիևին։
Մի՛ խուսափեք այլակարծությունից ու եղե՛ք համարձակ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է նախարարության աշխատակազմը հետպատերազմյան շրջանում մրցույթների արդյունքում համալրած աշխատակիցների հետ։
Հանդիպմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գ.Գուլյանը։
Մաքրման աշխատանքներ Սևանա լճի առափնյա հատվածում
Տարբեր կազմակերպություններ ու անհատներ շարունակում են դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն ու սոցիալական պատասխանատվություն` կյանքի կոչելով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններ ու միջոցառումներ։
Հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց Սևանա լճի ափամերձ հատվածներից մեկում: Կազմակերպություններից մեկն իր աշխատակազմով մաքրման աշխատանքներ իրականացրեց լճի առափնյա հատվածում։