Որսը թույլատրվել է իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի և օրենքով հաստատված տոներին ու հիշատակի օրերին
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ստորագրել է Որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Որսը թույլատրվել է իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի և օրենքով հաստատված տոներին ու հիշատակի օրերին։
Կանաչ կլիմայի հիմնադրամի պատրաստվածության աջակցության ծրագրի համար իրականացնող գործընկերոջ ընտրության վերաբերյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, հանդիսանալով Կանաչ կլիմայի հիմնադրամի ազգային լիազորված մարմին, հիմնադրամի կողմից մինչև 700 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հրավիրում է ՀՀ-ում արտոնագրված բանկերին և ոչ բանկային ֆինանսական հաստատություններին միանալ ծրագրին, որպես իրականացնող գործընկեր։
Հայաստանի և Չեխիայի կայուն համագործակցությունը կխորացվի նոր ծրագրերով
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի և Չեխիայի կայուն համագործակցությունն էլ ավելի կխորացվի։
Անտառը կհսկվի ձայնազգայուն սենսորային սարքերով
Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտ են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք:
Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների ձեռքբերման հրավեր
Ծածկագիր-ՇՄՆ-ԳՀ-ԱՇՁԲ-19/03
Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների ձեռքբերման հրավեր ՇՄՆ-ԳՀ-ԱՇՁԲ-19/03
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do…
Հանրային քննարկման է դրվում ՇՄԱԳ օրենքի փոփոխության նախագիծը
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Մաքրվում են արագիլների՝ օրգանական յուղով աղտոտվելու հավանական վայրերը
Մեկնարկել են Հովտաշեն համայնքի հարակից ցամաքուրդի մաքրման աշխատանքները, որտեղ, ըստ դիտարկումների հայտնաբերվել էին այն օրգանական յուղերի կուտակումները, ինչով պատվել էին մոտ 100 արագիլ։ Մաքրման աշխատանքներն իրականացնում է Ջրային կոմիտեի «Մելիորացիա» ՓԲԸ-ի աշխատակիցները։