Վերջին 1,5 տարում ստորագրվել են բազմաթիվ բնապահպանական դրամաշնորհներ
Կլիմայական կանաչ հիմնադրամի հետ ստորագրվել է Եվրոպայում և Ասիայում առաջին, իսկ աշխարհում 10-րդ՝ Հայաստանի պատմության ամենամեծ բնապահպանական դրամաշնորհը՝ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով։ ՀՀ բնապահպանության նախարարությունն էականորեն բարձրացրել է միջազգային համագործակցության ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը, ստորագրել է բազմաթիվ այլ բնապահպանական դրամաշնորհներ։
Մեկ շաբաթում հաշվարկվել 41.124.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 15 իրավախախտում, 2-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Դիտարկվել են սակավաջուր տարվա ռիսկերին դիմակայելու միջոցառումները
ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում 2018 թ․ սակավաջուր տարվա համար նախատեսված միջոցառումների վերաբերյալ։
ԵԱՀԿ քարտուղարության աշխատակիցը գնահատում է Օրհուս կենտրոնների աշխատանքները
ԵԱՀԿ քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի խնդրանքով Երևանի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել Քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի ավագ աշխատակից Բիրգեր Հելդտի հանդիպումը ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների և Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Հ․ Պարսամյանի հետ:
Հանքարդյունաբերողներին պարտավորեցվել է մշտապես մոնիթորինգի ենթարկել հանքավայրերը և դրանց հարակից տարածքները
Ամբողջովին վերանայվել է բնապահպանական մոնիթորինգի համակարգը։ ՀՀ բնապահպանության նախարարությունում ձևավորվել է Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության միասնական կենտրոն։ Փոփոխությամբ ուժեղացվել է պետական համալիր մոնիթորինգի գործառույթը։
Վերջապես լուծվել է գետերում անհրաժեշտ ջրաքանակի ապահովման հարցը
Լուծում է տրվել փոքր ՀԷԿ-երի շահագործման նպատակով ջրառից հետո գետերում անհրաժեշտ քանակության ջուր թողնելու խնդրին։ Գետերում անբավարար ջրահոսքի մասին մասնագետները բարձրաձայնում էին երկար տարիներ։
Իրականացվել են լայնածավալ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ
Վերջին 1,5 տարվա ընթացքում բնապահպանության ոլորտում իրականացվել են լայնածավալ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ։