Ի գիտություն բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող տնտեսավարող սուբյեկտներին
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող հանդիսացող տնտեսավարող սուբյեկտները բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունների (հարկային հաշվարկներ) էլեկտրոնային համակարգ մուտքագրման կարգի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող են զանգահարել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի «Թեժ գիծ»՝ 060 544 444 հեռախոսահամարով։
ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորի Գրիգորյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2017թ. դեկտեմբերի 29-ի ՆՀ- 988–Ա հրամանագրով` երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորի Գրիգորյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում արգելվել է սիրողական ձկնորսությունը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։
Արդյունավետ աշխատանքի համար խրախուսվել են ՀՀ բնապահպանության նախարարության մի շարք աշխատակիցներ
Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության ամանորյա տոնական միջոցառումը, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարն ամփոփել է 2017 թվականին իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու հաջողությունները, ինչպես նաև արձանագրել՝ բացթողումներն ու նախանշել դրանց լուծումների համար առաջիկա անելիքները։
Գեղագիտության ազգային կենտրոնի սաների գործերը ներկայացվել են Հայաստանի բնության պետական թանգարանում
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել «Գեղատեսիլ ծառուղի» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը ներկայացրել էին Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները:
Տեղի է ունեցել «Դեպի ՌԵԳ և ՇՄԱԳ լիարժեք համակարգի հաստատումը Հայաստանում» խորագրով միջոցառումը
«Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագիրն աջակցում է ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, որպեսզի վերջիններս ավելի արագ անցում կատարեն դեպի կանաչ տնտեսություն։