Տեղի է ունեցել Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը:
Հայաստանը վավերացրեց Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան
2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-130-Ն օրենքով։ Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Մինամատայի կոնվենցիայի վավերագիրն ի պահ է հանձնվել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ով կատարում է սույն Կոնվենցիայի Ավանդապահի գործառույթները։
Հայաստանի Հանրապետությունը 85-րդ երկիրն է, որը վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի 2018թ. մարտի 13-ից:
Օզոնի ազգային կենտրոնը կազմակերպել է 2017 թվականի տարվա ամփոփիչ հանդիպումը
2017թվականի դեկտեմբերի 22-23-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի կազմակերպված 2017 թվականի տարվա ամփոփիչ և «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում շահագրգիռ կողմերի հանդիպումը:
Մեկ շաբաթում հաշվարկվել է 5.396.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս.
Առգրավվել է մոտ 700 սիգ
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է...
Հրավիրվել է նախարարին կից տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով խորհրդի անդրանիկ նիստը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ հարցերով խորհրդի անդրանիկ նիստը:
2017թ. ավարտված և ընթացիկ բարեփոխումների միջոցառումների արդյունքում գերատեչությունը լիարժեք կիրականացնի շրջակա միջավայրի միասնական քաղաքականությունը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իր ղեկավարած ոլորտում 2017 թվականին իրականացրած աշխատանքների, ձեռքբերումների և հետագա ծրագրերի մասին:
«Գալիք սերունդների հիմնադրամներ»-ը Ռուսաստանի Դաշնության գիտական ֆորումում
2017թ. հոկտեմբերի 12-15-ը Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի պետական համալսարանի կողմից անցկացվել է «Էկոլոգիան, առողջությունը և կրթությունը XXI-րդ դարում։ Ժամանակակից հետազոտությունների և տեխնոլոգիաների գլոբալ ինտեգրացում» թեմայով գիտական ֆորում։
Միջոցառմանը հեռակա կարգով մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նաիրա Ալավերդյանը։