Փարիզում տեղի է ունեցել Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի 47–րդ նստաշրջանը
2018թ. մարտի 17-22-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC․ ԿՓՓԽ) 47–րդ նստաշրջանը, որին մասնակցել են շուրջ 110 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի տարբեր կազմակերպությունների, էկոլոգիական ՀԿ-ների ներկայացուցիչներ:
«Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհն հանգցվել է
Մարտի 23-ին, ժամը 18։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասում, որի անտառապահը փաստի մասին ահազանգել է ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ծառայություն։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել «Դիլիջան» ազգային պարկի 5 աշխատակից, որոնց միացել են նաև հասարակական կարգով «Էկոպատրուլ» իրականացնող խմբի անդամները, ովքեր փորձել են հանգցնել կրակը, սակայն քամու առկայությունը դժվարացրել է հրդեհաշիջման աշխատանքները։
Կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին»
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ գործադիրն այսօր հավանության է արժանացրել «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը շրջայց է կատարել ՀՀ մարզերում
2018 թ. մարտի երկրորդ կեսին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային գեոպարկի ծրագրի» շրջանակներում, կազմակերպության բնական գիտությունների տնօրինության «Համաշխարհային գեոպարկ ծրագրի» ղեկավար Պատրիկ Մակ Կիվերն աշխատանքային այցով եղել է Հայաստանում:
Ազգային Ժողովն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխություններ
2018 թվականի մարտի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ՀՀ Ազգային Ժողովում ներկայացրել է մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք ընդունվել են։
Մեկ շաբաթում հաշվարկվել է 5.045.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 23 իրավախախտում, 31-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.560.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: