Հաշվարկվել է 9.356.930 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 28 իրավախախտում, 32-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 3.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Աշխատանքային խորհրդակցություն՝ անտառային հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները կանոնակարգելու թեմայով
Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Խորհրդակցության առանցքում անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող հարցերն էին։
Արծվիկ Մինասյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է «Պարտքը՝ բնապահպանության դիմաց» նախաձեռնությանն առնչվող հարցեր
Մարտի 27-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ, որը գլխավորել է ՀԲ պրակտիկայի տնօրեն Մարիա Գոնզալեզ Միրանդան: Բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման առանցքում «Պարտքը՝ բնապահպանության դիմաց» / ՊԲԴ/ նախաձեռնությանն առնչվող հարցերն էին:
Էկոկրթական միջոցառումներ` Հայաստանի բնության պետական թանգարանում
Շարունակվում է ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ձևավորված «Պատանի բնասեր» ակումբում իրականացվող էկոկրթական միջոցառումների 2-րդ փուլը, որի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները, իրենց կենսաբանության ուսուցչուհու ուղեկցությամբ այցելել են «Հայաստանի բնության պետական թանգարան»։
Փարիզում տեղի է ունեցել Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի 47–րդ նստաշրջանը
2018թ. մարտի 17-22-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC․ ԿՓՓԽ) 47–րդ նստաշրջանը, որին մասնակցել են շուրջ 110 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի տարբեր կազմակերպությունների, էկոլոգիական ՀԿ-ների ներկայացուցիչներ:
«Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհն հանգցվել է
Մարտի 23-ին, ժամը 18։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասում, որի անտառապահը փաստի մասին ահազանգել է ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ծառայություն։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել «Դիլիջան» ազգային պարկի 5 աշխատակից, որոնց միացել են նաև հասարակական կարգով «Էկոպատրուլ» իրականացնող խմբի անդամները, ովքեր փորձել են հանգցնել կրակը, սակայն քամու առկայությունը դժվարացրել է հրդեհաշիջման աշխատանքները։