Կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին»
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ գործադիրն այսօր հավանության է արժանացրել «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը շրջայց է կատարել ՀՀ մարզերում
2018 թ. մարտի երկրորդ կեսին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային գեոպարկի ծրագրի» շրջանակներում, կազմակերպության բնական գիտությունների տնօրինության «Համաշխարհային գեոպարկ ծրագրի» ղեկավար Պատրիկ Մակ Կիվերն աշխատանքային այցով եղել է Հայաստանում:
Ազգային Ժողովն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխություններ
2018 թվականի մարտի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ՀՀ Ազգային Ժողովում ներկայացրել է մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք ընդունվել են։
Մեկ շաբաթում հաշվարկվել է 5.045.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 23 իրավախախտում, 31-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.560.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Անտառների միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը քննարկվել և կարևորվել են ոլորտի զարգացման ծրագրերը
Այսօր՝ մարտի 21-ին, Անտառների միջազգային օրվա առիթով, ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն կազմակերպել էր միջոցառում, որի առանցքում կոմիտեի կողմից մշակված անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի հիմնական ուղղությունների ներկայացումն էր։
Ապօրինի ծառահատման դեպքեր <<Դիլիջան>> ազգային պարկում
Մարտի 20-ին <<Դիլիջան>> ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցները, հանրային մոնիտորինգ իրականացնող <<էկոպատրուլի>> մասնակիցների ահազանգի հիման վրա, արտահերթ ստուգայցի ընթացքում հայտնաբերել են անհայտ անձանց կողմից ապօրինաբար կուտակած հաճար տեսակի շուրջ 10 խ.մ. փայտանյութ:
Միջգերատեսչական համակարգող խորհրդում քննարկվել են Փարիզյան համաձայնագրի դրույթների կատարմանն ուղղված մեխանիզմները
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի /ՄԱԿ ԿՓՇԿ/ պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը՝ նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ։