Հայաստանի բնության պետական թանգարանը 65 տարեկան է
Նոյեմբերի 10-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կկայանա տոնական միջոցառում՝ նվիրված թանգարանի հիմնադրման 65-ամյակին:Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ,պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի (Թաթոս)՝ «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով աշխատանքները:
Բաց այրման վտանգավորությունն ու կանխարգելումը. աշխատաժողով Արագածոտնի մարզում
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել ուսուցողական աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը`...
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանը եռօրյա աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում
Այցի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի, մարզի գլխավոր դատախազի, ոստիկանության մարզային վարչության պետի, ինչպես նաև մի շարք խոշոր հանքարդյունահանող ընկերությունների ղեկավար կազմի («Ագարակի» ՊՄԿ, «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ, «ԶՊՄԿ» ՓԲԸ) հետ:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ․ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Ալմաթիում
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրավերով ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցել է «Կանաչ գործողությունների ծրագրի» աշխատանքային խմբի տարեկան խորհրդակցությանը։
Մեկ շաբաթվա ընթացքում փականային ռեժիմի բերման միջոցով Արարատյան դաշտում խնայվել է 671,0լ/վրկ ջուր
Արարատյան դաշտում, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ջրի խնայողության նպատակով շարունակվում են խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքները:
Թափուկ փայտանյութն անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի բնակիչներին տրամադրվում է անվճար
Հանրապետության ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ անտառամերձ համայնքների բնակիչներին ծառերի թափուկները տրամադրվում են որոշակի վճարի դիմաց:
ԲՀՊՏ-ներում և անտառային այլ տարածքներում պահպանության և վերահսկողության ուժեղացման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում կազմել են բնապահպանական խախտումների մասին 6 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության, 2 ապօրինի արածեցման և 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ: Առգրավվել է 8 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 87 հատ սիգ տեսակի ձուկ և 12 կգ խեցգետին: 55 հատ ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 32-ը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-