Անտառային կոմիտեի անտառտնտեսություններում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ
Հոկտեմբեր ամսվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի ենթակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում գրանցվել են ապօրինի ծառահատման դեպքեր։
Ուսուցողական աշխատաժողով պոլիքլորացված բիֆենիլներ տնօրինող կազմակերպությունների համար
Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտը քայքայող նյութերի և Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի ներքո կայացել է ուսուցողական աշխատաժողով ՊՔԲ-ներ (պոլիքլորացված բիֆենիլներ) տնօրինող կազմակերպությունների համար՝ այդ նյութերը պարունակող յուղերի և սարքավորումների հաշվառման, նմուշառման և մակնշման վերաբերյալ։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետ համազգեստ են կրելու
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել անտառտնտեսությունների աշխատակիցների համազգեստների բաշխումը։
Քննարկվել են անտառի պահպանության և կառավարման արդյունավետության բարձրացման մեխանիզմները
Շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով նվիրված անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը:
Քննարկվել են օդի աղտոտվածության և անդրսահմանային ազդեցության խնդիրները
Օդի աղտոտվածության և անդրսահմանային ազդեցության խնդիրներն են քննարկվել Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի համատեղ կազմակերպած աշխատաժողովի ժամանակ:
2,5 մլն դոլարի դրամաշնորհը կուղղվի խոցելի բնակավայրերին և աղքատ ընտանիքներին
Մեկնարկել է «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրը, որը կիրականացվի Տավուշի, Արարատի և Լոռու մարզերի 4 համայնքում ընդգրկված գյուղական և քաղաքային բնակավայրերում։
Իրինա Ղափլանյանը մասնակցել է «Էկոքաղաքների ստեղծման փորձի փոխանակման» էկոլոգիական նիստին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը Չինաստանի Սիան քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական ֆորումի «Էկոքաղաքների ստեղծման փորձի փոխանակման» էկոլոգիական նիստին։