Մենք ենք, մեր սահմանները
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները» միասնական համազգային դրամահավաքին է փոխանցում 7.000.000 ՀՀ դրամ։
Մենք ենք, մեր սահմանները
Շրջակա միջավայրի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը և <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը>> <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Մենք ենք, մեր սահմանները>> միասնական համազգային դրամահավաքին է փոխանցում 7.000.000 ՀՀ դրամ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (05-10.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-6-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 5-ի կեսօրից հետո, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (02-07.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-6-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 2-ի երեկոյան, 3-ի գիշերը, 4-ին՝ երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (01-06.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 2-5-ին աոանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ՜արևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օղի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (30.09-05.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին, 3-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին, 4-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (29.09-04.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին՝ առանձին շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ին կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: