Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (19.04-23.04.2021թ)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում
Ապրիլի 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պատրաստվում ենք համապետական ծառատունկին
Տնկանյութի տարբեր տեսակներ
Ծառեր տնկելու և նոր անտառներ հիմնելու համար կարևոր է որակյալ տնկանյութի օգտագործումը։Անտառապատման աշխատանքների համար օգտագործվում են տարբեր տնկանյութեր, որոնք հիմնականում կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ սերմնաբուսակներ, տնկիներ, կտրոններ։
Աշխատաժողով Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (NDC) գործընկերության պլանի վերաբերյալ
Պետական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ աշխատաժողով ՀՀ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (NDC) գործընկերության պլանի վերաբերյալ։
Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը»
2021 թվականի ապրիլի 8-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:
Համապետական ծառատունկին ընդառաջ խորհրդակցություն Շրջակա միջավայրի նախարարությունում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (16.04-21.04.2021թ)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 19-20-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-21-ին պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Փաթեթավորման թափոնների դեպոզիտային վերադարձի համակարգի (ԴՎՀ) ներդրման վերաբերյալ խորհրդատվական առցանց աշխատաժողով
Երեկ կայացել է Փաթեթավորման թափոնների դեպոզիտային վերադարձի համակարգի (ԴՎՀ) ներդրման վերաբերյալ խորհրդատվական առցանց աշխատաժողովը, որին մասնակցում էին պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, միջազգային և հասարակական տարբեր կազմակերպությունների, գիտական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ու ոլորտի այլ շահագրգիռ անձիք։