Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (31.03-05.04.2021թ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 01-03-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը ապրիլի 01-ին, 02-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 31-ի ցերեկը, 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 01-03-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Բնապահպանական հանրության ներկայացուցիչներն ահազանգում են
Բնապահպանական հանրության ներկայացուցիչներն օրերս ահազանգել էին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող լճակի տարածքում վերահսկողության սահմանման անհրաժեշտության մասին։ Բնապահպաններն ահազանգում են, որ տարածքում պարբերաբար կրակոցներ են հնչում, իսկ լճակը տարբեր թռչնատեսակների համար կերակրման վայր է հանդիսանում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկմանը
Մարտի 26-ին և 27-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Ռուսաստանի դաշնության կողմից ֆինանսավորվող` «Անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկմանը։
320 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին
Կովկասի բնության հիմնադրամն /CNF/ իրականացրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 2021 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները:
Ընդհանուր առմամբ, հատկացվել է 320 հազար եվրո գումար:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (30.03-04.04.2021թ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 30-ի և 31-ի ցերեկը, ապրիլի 02-ի և 03-ի գիշերը, 04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 01-ին, 03-ի ցերեկը առանձին շրջաններում, 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ից մինչև ապրիլի 02-ի գիշերը ներառյալ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 01-ին, 02-ի գիշերը, 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 02-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մարտի 27-ին ամբողջ աշխարհը նշեց «Երկրի ժամը»
«Երկրի ժամը» համաշխարհային խոշորագույն նախաձեռնություն է` ի պաշտպանություն Երկիր մոլորակի պահպանման և դրա ռեսուրսների խնայողաբար օգտագործման:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (29.03-03.04.2021թ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասկան ջերմաստիճան, օդում -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-5 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում՝
Մարտի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 01-ին, 02-ի և 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-ի ցերեկը՝ հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 01-ին, 02-ի գիշերը, 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 02-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: