Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայցով եղավ «Սևան» ազգային պարկում» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղերում
«Սևան» ազգային պարկում» նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ։
Քննարկվեցին սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի հետ կապված մի շարք կազմակերպչական ու ընթացիկ հարցեր։
ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն կհիմնվի
Շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն հիմնել։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (23-28.11.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին' հյուսիս֊արևեյյան' 3֊ 8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի չույս 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է աոանց տեղումների եղանակ:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (20-25.11.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 20-ի ցերեկը, 22-ի գիշերը' առանձին շրջաններում, 21-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին' հարավարևմտյան' 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 20-ի ցերեկը, 22-ին, 23-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև:
ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ/ «Ճգնաժամային արձագանքում և հետճգնաժամային վերականգնում Հայաստանի համայնքներում»․ փոքր դրամաշնորհների ծրագիր
Համայնքների և տեղական ինքնակառավարման մարմիններին ի աջակցություն մեծ կարիքը լուծելու համար՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) նախաձեռնում է Փոքր դրամաշնորհների նախագիծ մի շարք թեմատիկ ուղղություններով։ Այն հասարակական կազմակերպություններին, կանանց և երիտասարդ ակտիվիստներին և քաղաքացիական խմբերին հնարավորություն կտա նպաստել ճգնաժամի արձագանքման և վերականգնման ուղղությամբ համայնքային միջոցառումներին:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (19-24.11.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ի ցերեկը կնվազի 1-2, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 19-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի երեկոյան ժամերին, 21-ին սպասվում է անձրև։
Սիրելի հայրենակիցնե՛ր,
Մինչև պետական կառավարման մարմինները կթոթափեն պատերազմական գործողությունների և ռազմական դրության խիստ լարված աշխատակարգի հետևանքները և պետական կառավարման ինստիտուտները կանցնեն բնականոն գործունեության փուլ, Շրջակա միջավայրի նախարարությունն ակտիվ աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացնում՝ կուտակված խնդիրները գույքագրելու և ըստ առաջնահերթության դրանց լուծմանն ու կայուն զարգացման ծրագրերի վերագործարկմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով։