Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (15.01-20.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 15-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 18-19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 17-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա
Նոր աշխատանքային տարվա մեկնարկից առաջ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախանշել էր 2021 թվականին շրջակա միջավայրի առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները, որոնց թվում էր ջրային ոլորտի համակարգային փոփոխությունների հարցը։ Ջրային ոլորտը պետք է ենթարկվի արմատական բարեփոխումների։
Պարզաբանում
Ի պատասխան «Բնապահպանի տուն» նախաձեռնության՝ սույն թվականի հունվարի 12-ի ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառման՝ կապված Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ընկած տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետությունում թիվ 01728 անտառահատման տոմսի հիման վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ից շահագործվել է սանիտարական տեսակի հատատեղ:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն աշխատանքային այցով ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում էին
Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտի կարգավիճակի և գործունեության հետագա ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում անցկացրեց։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (14.01-19.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը և 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ուսումնասիրություններ են իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսությունում»
«Բնապահպանի տուն» ՀԿ-ի կողմից բարձրացված խնդրի պարզաբանման նպատակով, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հատուկ հանձնարարականով, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված խումբն ուսումնասիրություններ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության 2-րդ քառակուսու 4-րդ և 14-րդ անտառամասերում (Վանաձոր-Դիլիջան մայրուղու Լերմոնտովո գյուղի մոտակայք)։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (13.01-18.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 13-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը, 14-15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 13-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։