Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Նախագահի հետ քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ անտառկառավարման համատեքստում։
Եղանակի և կլիմայի կանխատեսման ապագան
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրատարակել է եղանակի և կլիմայի կանխատեսման ապագայի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ՝ «White paper»։
Վերջին տասնամյակում եղանակի և կլիմայի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում, եղանակի և կլիմայի կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվության պահանջարկն արագորեն աճել է և առաջիկա տարիներին էլ ավելի արագ կաճի:
Արցախում կհիմնվի անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսություն և «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (08.04-13.04.2021թ.)
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 08-ի ցերեկը, 09-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 09-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 10-13-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, ապրիլի 10-11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 08-ի ցերեկը, 09-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, ապրիլի 10-12-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 08-ի ցերեկը, 09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ:/p>
Սիրելի մայրեր, քույրեր, սիրելի հայուհիներ,
Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
Այս տոնը լավագույն առիթն է վերարժևորելու մեր ազգային արժեհամակարգի հենասյուն հայ մայրերին և մեծարելու հայ կնոջ գեղեցկությունը։
Չափազանց կարևոր է հայ կնոջ դերը երեխաների դաստիարակության, ընտանիքի ամրության, պետության կայացման ու հզորացման գործում։
Այս տարվա տոնական շնորհավորանքների ձևը միգուցե մի փոքր այլ է, սակայն հավատացեք, որ մեր երախտագիտությունը ձեր հանդեպ երբեք չի փոխվում։
Երջանկություն և բարօրություն ձեզ, սիրելի կանայք
Շրջակա միջավայրի նախարար
Ռոմանոս Պետրոսյան
Կայացել է REC Caucasus ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը
Կայացավ REC Caucasus` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր` Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՇՄՆ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ինչպես նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (07.04-12.04.2021թ.)
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 07-ի ցերեկը, 08-09-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 07-ի ցերեկը, 08-09-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 07-ի ցերեկը, 08-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: