Խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթին մասնակցելու հրավեր
Ծածկագիր-ՇՄՆ-ԳՀ-ԾՁԲ-19/20
Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար հայտարարվում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման հրավեր ՇՄՆ-ԳՀ-ԾՁԲ-19/20
(Հրապարակված է 2019-08-23 16:04:00-ից մինչեւ 2019-08-30 11:00:00 ժամը ներառյալ)
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=5187242
Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից
Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի(լամպեր, ջերմաչափեր և այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։ Նախատեսված գործողությունների շրջանակներում կմշակվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, կանցկացվեն սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման միջոցառումներ։
Որսը թույլատրվել է իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի և օրենքով հաստատված տոներին ու հիշատակի օրերին
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ստորագրել է Որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Որսը թույլատրվել է իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի և օրենքով հաստատված տոներին ու հիշատակի օրերին։
Կանաչ կլիմայի հիմնադրամի պատրաստվածության աջակցության ծրագրի համար իրականացնող գործընկերոջ ընտրության վերաբերյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, հանդիսանալով Կանաչ կլիմայի հիմնադրամի ազգային լիազորված մարմին, հիմնադրամի կողմից մինչև 700 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հրավիրում է ՀՀ-ում արտոնագրված բանկերին և ոչ բանկային ֆինանսական հաստատություններին միանալ ծրագրին, որպես իրականացնող գործընկեր։
Հայաստանի և Չեխիայի կայուն համագործակցությունը կխորացվի նոր ծրագրերով
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի և Չեխիայի կայուն համագործակցությունն էլ ավելի կխորացվի։
Անտառը կհսկվի ձայնազգայուն սենսորային սարքերով
Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտ են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք:
Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների ձեռքբերման հրավեր
Ծածկագիր-ՇՄՆ-ԳՀ-ԱՇՁԲ-19/03
Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների ձեռքբերման հրավեր ՇՄՆ-ԳՀ-ԱՇՁԲ-19/03
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do…