ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.12.2021
Գեորգի Պողոսյանի կողմից ներկայացված, Ֆուչիկի 29/2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում (ք.Երևան, Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում՝ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում) տեղի կունենա քաղաքացի Գեորգի Պողոսյանի կողմից ներկայացված, Ֆուչիկի 29/2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: