ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.12.2021
Վայոց ձորի մարզի Ջերմուկի թերմալ ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի «Սարահարթի» և «Կիրճի» տեղամասերի թիվ 30/62, 24/62 և 2/61 հորատանցքերից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա «Ադամանդ-Կ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Ջերմուկի թերմալ ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի «Սարահարթի» և «Կիրճի» տեղամասերի թիվ 30/62, 24/62 և 2/61 հորատանցքերից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա  միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: