ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.03.2023
«Ի էյ էներջի ըդվայզորի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի վարչական տարածքում «Այգ-1» արևային կայանի կառուցման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝  2023թ. ապրիլի 12-ին՝  ժամը 14:00-ին Թալին խոշորացված համայնքի համայնքապետարանի շենքում և ժամը 12:00-ին Դաշտադեմ  բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, կիրականանա  «Ի էյ էներջի ըդվայզորի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի վարչական տարածքում «Այգ-1» արևային կայանի կառուցման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։  
 ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: