ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.10.2022
«Տ-Մետալ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում մետաղների վերամշակման և արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. հոկտեմբերի 19-ին ժամը 10:30-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի շենքում կիրականացվի «Տ-Մետալ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում մետաղների վերամշակման և արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ փուլ/: 
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: