Հայաստանի Հանրապետության Շրջակա Միջավայրի Պահպանության Գործողությունների Երկրորդ Ազգային Ծրագիրը (ՇՄՊԳԱԾ-2) մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից` ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Ծրագրին հավանություն է տրվել ՀՀ Կառավարության կողմից (14.08.2008թ նիստի N33 արձանագրությամբ)
Ծրագիրը անդրադառնում է ինչպես բնապահպանական բնագավառներին` հող, կենսառեսուրսներ, ջուր, ընդերք, վնասակար նյութեր և թափոններ, այնպես էլ միջբնագավառային հարցերին` բնապահպանական էկոնոմիկա, բնապահպանական օրենսդրություն, ինստիտուցիոնալ հարցեր, բնապահպանական մոնիտորինգ, բնապահպանական վերահսկողություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, միջազգային համագործակցություն, բնապահպանական կրթություն, իրազեկում, բնապահպանական հետազոտություններ:
Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների առաջին ազգային ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից 1998 թվականին: