ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.02.2023
«Սևան» ազգային պարկի հանրային №4, №7 և №8 լողափերը բարեկարգման, կահավորման և սպասարկման տրամադրելու

Շրջակա միջավայրի նախարարության Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը, որը գտնվում է ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում, հայտարարում է Սևան ազգային պարկի հանրային լողափերի բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ.

ԼՈՏ 1-  ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №4

Լողափի նկարագիրը. Լողափը գտնվում է Ճամբարակ համայնքի  Դրախտիկ բնակավայրի վարչական տարածքում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի բնակավայր մտնող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ ընկած ափամերձ հատվածում: Երկու կողմերից կան վարձակալած տարածքներ: Լողափի հարևանությամբ առկա են էլեկտրականության  և գազի գծեր: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան: 
Նպատակային նշանակությունը - Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը - 5.0 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը -  600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը -30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝  12 /տասներկու/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 3 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:

ԼՈՏ 2- ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №7

Լողափի նկարագիրը. Լողափը գտնվում է Գավառ համայնքի, Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ՝ դեպի Մարտունի ուղղությամբ առկա է փայտե տնակներով կառուցապատված տարածք: Հակառակ ուղղությամբ առկա է չօգտագործվող տարածք: Լողափի հարևանությամբ առկա է էլեկտրականության գիծ: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը-  Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը -  0.78  հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը - 93 600  /իննսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը -4 680  /չորս հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 /յոթ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:

ԼՈՏ 3-ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №8

Լողափի նկարագիրը. Լողափը գտնվում է Սևան համայնքի, Ծովագյուղ բնակավայրի հարակից Սևան-Ճամբարակ ավտոմայրուղուց  մինչև լիճն ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ գտնվող աջակողմյան և ձախակողմյան տարածքները օգտագործվում են այլ վարձակալների կողմից: Էլեկտրականության, գազի և ջրագծերը գտնվում են լողափից հեռու: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը - Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը - 9  հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը - 1 080 000  /մեկ միլիոն ութսուն հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը -54 000  /հիսունչորս հազար/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 15 /տասնհինգ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 4 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:

Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար պետք է մրցույթի անցկացման օրը ՊՈԱԿ-ի 900018002890 հաշվեհամարին մուծեն  նախավճար:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր Բանակի 56  հասցեով (հեռ. 0261 2 40 44)՝ մինչև 01.03.2023թ-ը  ժամը 11:00-ն: 
Յուրաքանչյուր մասնակից յուրաքանչյուր չափաբաժնի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ: 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է  ներկայացնել 

   1․ հայտ (համաձայն ձև 3-ի),
   2․ անձնագրի կամ պետական գրանցման վկայականի պատճենը
   3․ մրցույթային փաթեթը (ներդրումային ծրագիր-նախագիծ)՝ փակ ծրարով։

Մասնակիցները մրցույթային փաթեթները պետք է ներկայացնեն սոսնձված և ստորագրված փակ ծրարով:
Ծրարի վրա նշելով հետևյալ գրառումները.

   1)հրապարակային ծանուցման մեջ նշված հայտի ներկայացման վայրը (հասցեն),
   2)«չբացել մինչև  մրցույթի անցկացման օրը» բառերը:

Մրցույթի գնահատման և հաղթողին որոշելու չափորոշիչներն են՝

   1)ներկայացված մրցութային փաթեթների համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին և պայմաններին,
   2)առաջարկվող բարձր վճարի չափը,
   3)օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
   4)ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),
   5)նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
   6)սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
   7)ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։

Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նվազագույն անհրաժեշտ միջոցառումները սահմանված են Կարգի  VI բաժնում:
Մրցույթը տեղի կունենա 06.03.2023թ-ին, ժամը 12:00-ին, ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով:
•  Հայտերի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգին կարող եք ծանոթանալ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում կամ դիմել sevanap@inbox.ru էլեկտրոնային փոստի հասցեով Կարգի պատճենը ստանալու համար:

Ձև 3 ԴԻՄՈՒՄ  Մասնակցության հայտի

Հայտարարությունն ամբողջությամբ