ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.05.2022
Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է

Կենսաբազմազանության միջազգային օրվա անցկացումը հետապնդում է մի շարք նպատակներ` կենսաբազմազանության պահպանության եւ նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, կենսաբազմազանության պահպանության ոլորտում համայնքային եւ ազգային մակարդակներում նվաճումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, նորարարական որոշումների ընդունում, որոնք կմեղմացնեն կորուստների վտանգը:
Սա այն օրերից մեկն է, երբ ևս մեկ անգամ պետք է վերանայել մեր վերաբերմունքը բնության և կենսաբազմազանության հանդեպ։ Թեև շատերը չեն գիտակցում բնության դերը մեր կյանքում, սակայն դա շարժիչ գործոն է, և կա անհրաժեշտություն վերագնահատել և պաշտպանել այն հարստությունը, որը մենք ունենք։
Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներն են․

  • անտառահատումները,
  • գյուղատնտեսությունը,
  • կենսառեսուրսների գերօգտագործումը,
  • քաղաքաշինությունը,
  • հանքարդյունաբերությունը,
  • միջավայրի աղտոտումը:

Այս օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկում է #կարմիրգրքյան շարք։ Սա մեր փոքրիկ ներդրումն է Հայաստանի կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանության գործում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։