ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.06.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակի առաջին քննարկմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակի առաջին քննարկմանը:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը, Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։
Փոխվարչապետն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը չափազանց բարձր է գնահատում նման նախաձեռնությունները՝ կատարված աշխատանքն ամփոփելու, դասեր քաղելու և հետագա քայլերը նախանշելու տեսանկյունից և հավելել, որ ՀՀ-ն կարևորում է ներառական և մասնակցային գործընթացի ապահովումը՝ միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։
Քննարկումների ընթացքում Կառավարությունը ներկայացրել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման իր տեսլականն ու կլիմային և շրջակա միջավայրին վերաբերող քաղաքականությունը, որոնք կնպաստեն Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը:
«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քննարկման մանրամասներն այստեղ են՝ https://www.gov.am/am/news/item/15311/ :