ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.09.2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բնությանը հասցված վնասները. Ջերմուկի անտառներում դեռ ծխացող օջախներ կան

Կովկասը, ներառյալ` Հայաստանը, համարվում է կենսաբազմազանության գլոբալ թեժ կետերից մեկը:
Մեր երկիրը տարածաշրջանում զբաղեցնում է տարածքի ընդամենը 6.7 տոկոսը, բայց այստեղ է արտահայտված Կովկասի կենսաբազմազանության 50 տոկոսը:
Մեր երկրում աճում է կարմիրգրքյան 452 բուսատեսակ, բնակվում՝ 308 կենդանատեսակ: 
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում առաջացած հրդեհները լուրջ խնդիրներ կարող են առաջացնել ինչպես բույսերի, այնպես էլ կենդանատեսակների վերացման տեսանկյունից: