ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.03.2023
Այսօր Ջրային պաշարների համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը (World Water Day կամ World Day of Water)։ Այն նշելու գաղափարը հնչել է շրջակա միջավայրի պահպանության և զարգացման ՄԱԿ համաժողովում, որը կայացել է 1992թ.՝ Ռիո դե Ժանեյրոյում, գրում է Calend-ը։
2022 թվականից մարտի 22-ը Հայաստանում նշվում է նաև որպես ջրաբանի մասնագիտական օր։
Ջրային պաշարների համաշխարհային օրվա հիմնական նպատակներն են՝
   - Հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված վերջիններիս վերականգնման ու պահպանության հետ,
   - Նպաստել բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունմանը,
   - Իրազեկել հասարակությանը քաղցրահամ ջրի եւ ընդհանրապես ջրային պաշարների պաշտպանության ու պահպանման կարեւորության մասին:
Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` 2050թ. աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4 մլրդ-ը կապրի ջրի խրոնիկ դեֆիցիտի շրջաններում: Այսինքն` ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը: