ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.01.2022
Իրականացվում է շարունակական ուսումնասիրություն

«ԲրդԼինքս Հայաստան» ՀԿ-ն «Արևիկ» ազգային պարկի հետ համատեղ իրականացրել են թաքուն թռչնատեսակ՝ թուրաջի (Francolinus francolinus) շարունակական ուսումնասիրությունը, քանի որ այն գրանցված է Հայաստանի Կենդանիների Կարմիր գրքում (2010 թ.) որպես տվյալների անբավարարությամբ տեսակ: 
Նրա բնապահպանական կարգավիճակի վերագնահատումը շատ կարևոր է այս գեղեցիկ և հազվագյուտ թռչնի հետագա պաշտպանության համար: 
Ուսումնասիրությունը, կատարված 2003–2019 թվականներին, ցույց է տվել, որ այս տեսակը հանդիպում է հարավ-արևելյան Հայաստանում՝ ծովի մակարդակից          375–600 մ  բարձրության վրա: 
2003–2009 թվականներին նրա պոպուլյացիայի միտումը կայուն է եղել, իսկ 2019 թվականին պոպուլյացիան գնահատվել է 16–25 բազմացող զույգ։ 
Ոչ մի լուրջ վտանգ առկա չէ, թեև տեղի է ունենում որոշակի որսագողություն, և կասկած կա, որ թափառող շներն ու կատուները նվազեցնում են դրանց բնադրման վայրերը:
Այնուամենայնիվ, առաջարկվում է Հայաստանում այս տեսակի կարգավիճակը փոխել «Վտանգվածի»՝ համաձայն D չափանիշի: 
Տեսակին պաշտպանելու համար առաջարկվում են պահպանության հետևյալ միջոցառումները.
●  պաշտոնապես ընդունել տեսակի միջակայքը որպես Էմերալդ կայք, 
●  մշակել տեսակի մոնիթորինգի և կառավարման պլանը, 
● խրախուսել տեսակի ավելի նպատակային թռչնադիտարկումը, որն իր հերթին դրական ազդեցություն կունենա տեղական տնտեսության վրա,
●  խստացնել որսագողության համար պատիժը, 
● խթանել այս տեսակի մասին հանրային իրազեկումը և ուսումնասիրել այրվող թփուտների և այլ սպառնալիքների ազդեցությունը նրա թվաքանակի աճի և կայունության վրա: 
«Թուրաջի (Francolinus francolinus Linnaeus, 1766) բնապահպանական վիճակի գնահատականը Հայաստանում» հոդվածը հրապարակվել է Revista Catalana d'Ornitologia ամսագրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝
https://dialnet.unirioja.es/servlet/articulo?codigo=8001837