ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.10.2021
Արշավ-բնապահպանական դասընթաց Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների համար

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա՝ սեպտեմբերի 13-ի առթիվ մեկամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 14-ին «Դիլիջան» ազգային պարկի գիտական բաժնի աշխատակիցները, «Կովկասյան ազնվացեղ եղջերուների  բազմացման կենտրոն»-ում  կազմակերպել էին արշավ-բնապահպանական դասընթաց։