ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.03.2023
Երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: 
Օրենքների նախագծերով առաջարկվում է գործող իրավական ակտերի մասով «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքներում ամրագրել լիազորող նորմեր:  Ներկայումս ոլորտը կարգավորող Կառավարության մի շարք որոշումներ գործում են, սակայն չունեն լիազորող նորմեր, իսկ որոշներն էլ պատրաստվում են մշակվել, սակայն լիազորող նորմերը բացակայում են: 
Այս փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել:
Այն քննարկման է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: