ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.03.2023
Պարզաբանում Սևանա լճի մասին օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջակա միջավայրի նախարարության հեղինակած «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» նախագծի վերաբերյալ մամուլում հայտնված քննարկումներին ի պատասխան, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.
ԶԼՄ գործընկերներ, քաղաքացիներ և բնապահպանական հանրույթի հարգելի ներկայացուցիչներ, նախագծերը ներկայացվում են Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում դրանց շուրջ կարծիքների, դիրքորոշումների և առաջարկների ստացման և ամփոփման համար։
Տեղեկացնենք, որ նախագծի շուրջ ստացվել են մի շարք կարծիքներ, որոնցից շատերը քննարկումների արդյունքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից ընդունվել են:
Չնայած այն հանգամանքին, որ թե՛ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման, թե՛ վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքներով և Տարեկան ծրագրի միջոցառումների մասով բյուջեից ֆինանսավորման որևէ խնդիր չէր կարող ծագել, այնուհանդերձ հաշվ առնելով, որ Սևանա լիճը հանդիսանում է  առանձին օրենքով կարգավորման առարկա, նպատակահրամար դիտարկվեց ընդունել քաղհասարակության դիտարկումները՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով:
Մասնավորապես՝
«Սևանա լճի» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ առաջարկը՝ կապված տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարների համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում արտացոլված լինելու հետ
Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ վերահսկող մարմին սահմանելու առաջարկը: