ՄՈՂԵՍՆԵՐ
  Մարգագետնային մողես

Ընտանիք՝ Իսկական մողեսներ

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2a:

Տարածվածությունը: Բալկանյան թերակղզու հյուսիս–արևմուտք, Կովկաս, Իրանի հյուսիս–արևմուտք:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանի հյուսիսում բնակվում են մեկուսացված պոպուլյացիաներ:

Ապրելավայրերը: Հանդիպում է նախալեռնային, հովտային և լեռնային` առավելապես սաղարթավոր անտառներում, որտեղ մնում է անտառեզրում և բացատներում, ճանապարհաեզրերում և թփուտներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սնվում է միջատներով` մանր բզեզներով, մրջյուններով, ուղղաթևա­վորներով, թրթուրներով, սարդերով, որդերով, նպուկներով: Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի վերջին: Զուգավորումը` մայիսի վերջին, ձվադրումը (2–6 ձու)` հունիսի կեսերին–հուլիսի կեսերին: Ձագերը դուրս են գալիս օգոստոս–սեպտեմբերին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ Էկոհամակարգերի և բիոտոպերի քայքայումը ապօրինի ծառահատումների հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում: Անհրաժեշտ է կատարել տեսակի թվաքանակի հաշվառման և պոպուլյացիայի գնահատման ուսումնասիրություններ:

 
© Ֆ. Դանիելյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Դարեվսկի, 1957, 1967; Բաննիկով և ուր., 1977; Դարեվսկի, Դանիելյան, 1977; Անանեվ և ուր., 2004; Աղասյան, 2009

Կազմող` Ֆ. Դանիելյան