ՄՈՂԵՍՆԵՐ
  Սպիտակափոր մողես

 

Ընտանիք՝ Իսկական մողեսներ

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a:

Տարածվածությունը: Տեսակի արեալը մասնատված է մի քանի մեկուսացված պոպուլյացիաների Հայաստանի սահմաններում և Արևելյան Թուրքիայի ու Հարավային Վրաստանի հարակից շրջաններում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանի հյուսիսային և կենտրոնական լեռնային շրջանները:

Ապրելավայրերը: Բնակեցնում է լեռնատափաստանային գոտու ժայռերը, քարերի կույտերը և քարքարոտ լանջերը, ծ.մ.1700–2000 մ բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի կեսերին–մայիսի սկզբին: Սնվում է հիմնականում բզեզներով և թաղանթաթևավորներով: Բազմանում է կուսածնությամբ: Ձվադրում է հունիսի վերջին–հուլիսի սկզբին: Ձվակույտում` 2–7 ձու: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին–սեպտեմբերի սկզբին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Տեսակի թվաքանակը կայուն է:

Վտանգման հիմնական գործոնները: Հարմար ապրելավայրերի կրճատումը գյուղատնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

 
© Ֆ. Դանիելյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Դարեվսկի, 1957, 1967; Բաննիկով և ուր., 1977; Դարեվսկի, Դանիելյան, 1977; Անանեվ և ուր., 2004; Աղասյան, 2009

Կազմող` Ֆ. Դանիելյան