ՕՁԵՐ
  Պարսկական պսևդոցիկլոֆիս

Ընտանիք՝ Լորտուներ

Կարգավիճակը: Նեղ արեալային, սակավաթիվ ենթատեսակ է: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2ab(i, ii, iii):

Տարածվածությունը: Հարավարևելյան Թուրքիա, Հյուսիսային և Արևմտյան Իրաք, Իրան, Աֆղանստան, Պաղեստին և Հյուսիսարևմտյան Հնդկաստան` դեպի արևելք մինչև Սինդ և Պենջաբ: Արեալի հյուսիսարևելյան սահմանն անցնում է Թուրքմենստանի հարավային մասով` Արևմտյան Կոպետդաղից կենտրոնական մասով դեպի արևելք, մինչև Սերախս, որտեղ հայտնաբերվել են համեմատաբար քիչ քանակով նմուշներ:

Տարածվածությունը Հայաստանում: Տեսակի միակ նմուշը հայտնաբերվել է Մեղրու շրջանի ք .Ագարակից 5 կմ դեպի արևմուտք:

Ապրելավայրերը: Ագարակի առանձնյակը հայտնաբերվել է կիրճի արևմտյան, քարքարոտ լանջին, երկրորդային անտառային ֆորմացիաներով կիսաանապատային գոտում, թփի կողքին, 28–30 oC ջերմաստիճանի պայմաններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Վարում է թաքնված կենսակերպ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մինչ այժմ հայտնաբերվել է միայն մեկ առանձնյակ (արու): Բնության մեջ հանդիպում է խիստ հազվադեպ:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի յուրացումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է ճշգրտել և քարտեզագրել ապրելավայրերը և ընդգրկել «Արևիկ» ազգային պարկի արգելոցային գոտում:

 
© Ռ. Մեյսի

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Բաննիկով և ուր., 1977; Աղասյան, 1986, 1987, 1996, 2009; Անանեվ և ուր., 2004; Տունիեվ և ուրիշներ, 2009

Կազմող` Ա. Աղասյան