ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ
  Սպիտակաճակատ սագ

Ընտանիք՝ Բադեր

Կարգավիճակը: Չվող, բնադրող, ձմեռող, քիչ տարածված, հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Սառուցյալ օվկիանոսի կղզիներում, ափերի տունդրայում` Սպիտակ ծովից մինչև Չուկոտկա, Հյուսիսային Ամերիկայի տունդրայում, Գրենլանդիայում և Իսլանդիայում: Ձմեռում է Եվրոպայում և Ասիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում Սևանա և Արփի լճերում, ինչպես նաև Արաքսի հովտում: Ձմռանը` Արաքսի հովտում, սակայն ոչ ամեն տարի:

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում նախընտրում է թփուտային տունդրայի գետերով և լճերով հարուստ վայրերը, ձմռանը` դաշտերը, տափաստանները և ջրավազանների ափերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրման համար գերադասում են խոտաբույսերով պատված թմբիկները, որոշ դեպքերում` հողի և ավազի վրա: Բնի փոսիկը պատում են նախորդ տարվա չորացած խոտաբույսերով, որի վրա առատորեն փռում են աղվափետուրները: Ձվերը` 3–7, սպիտակավուն, 70–81 մմ: Թխսումը` 26–28 օր: Ձվերից դուրս եկած ձագերն ակտիվ ձևով խնամվում են ծնողների կողմից:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Միշտ եղել է սակավաթիվ: Չուի և ձմեռման ընթացքում` 10–20 անհատ, սագերի խմբում:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի ավազանում և Արաքսի հովտում անհանգստացման գործոնը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Անհրաժեշտ է ձմեռման և չուի շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում և ապահովել դրանց պահպանումը: Ուժեղացնել պայքարը որսագողության դեմ:

 
© ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոն

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

ԽՍՀՄ-ի ատլաս որսորդական և ձկնորսական թռչունների ու կենդանիների, 1950; Դալ, 1954; Այրումյան և ուր., 1974; ԽՍՀՄ Կարմիր գիրք, 1984; Ադամյան, Կլեմ, 1999

Կազմող` Ն. Մարգարյան