ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ
  Բլազիի պայտաքիթ

Ընտանիք՝ Պայտաքթայիններ

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Հազվադեպ, անհետացող, չուսումնասիրված տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպայի միջերկրածովային երկրներ, Հյուսիսային Աֆրիկա, Հարավարևմտյան Թուրքմենստան, Հարավային Անդրկովկաս, Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանը տեսակի արեալի հյուսիսային սահմանն է: Հայտնաբերված է Լեռնային Ղարաբաղին, Նախիջևանին և Իրանին սահմանակից Սյունիքի մարզի հարավում գտնվող երեք քարանձավներում:

Ապրելավայրերը: Հանրապետության լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում բացառապես քարանձավներում ապրող տեսակ է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Կենսաբանա­կան առանձնահատկությունները լավ ուսումնասիրված չեն: Էգը տարեկան ծնում է մեկ ձագ: Կեր հայթայթելու համար քարանձավներից դուրս են գալիս մթնշաղին և վերադառնում լուսաբացին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հազվադեպ հանդիպող, քիչ ուսումնասիրված տեսակ է սահմանափակ և նկատելիորեն կրճատվող արեալով:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է Բլազիի պայտաքթի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 
© Ա. Չանչանյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Կուզյակին, 1950; Յավրույան, 1991; Յավրույան և ուր., 2002, 2003, 2005

Կազմող` է. Յավրույան