ԿԱՐԾՐԱԹԵՎԵՐ ԿԱՄ ԲԶԵԶՆԵՐ
  Քալաշյանի մրջնասեր բզեզ

Ընտանիք` Խոլևիդներ

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+ B2a:

Համառոտ նկարագրությունը: Երկարավուն, ձվաձև մարմնով, բաց սպիտակադեղնավուն գունավորմամբ մանր բզեզ է (մարմնի երկարությունը՝ շուրջ 3 մմ):

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Տեղեր (Արագածոտնի մարզ) գյուղի շրջակայքի Արագած լեռան հարավային լանջից:

Ապրելավայրերը: Լեռնային տափաստան:

Կենսաբանության առանձնահատկությունները: Մրջնակեր տեսակ է, հանդիպում է Messor structor Latreille տեսակի մրջնանոցում: Բզեզների հավաքը կատարվել է մայիսի վերջին–հունիսի սկզբին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բարձր չէ, հայտնի են եզակի նմուշներ, փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Տափաստանային էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումենրը: Անասունների արածեցման կարգավորում:

 

 
© Ա. Չանչանյան  

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Յաբլոկով-Խնձորյան, 1988

Կազմող` Մ. Քալաշյան