ԳԵՏՆԱՄՈՒՇԿԱԶԳԻՆԵՐ
  Գետնամուշկ

 

CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կատեգորիա: Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնաբերվել է Մրղուզի լեռնաշղթայից 1982 թ.: Հայաստանի ֆլորայի համար հանդիսանում է ոչ միայն նոր տեսակ, այլև նոր ցեղի, նոր ընտանիքի և ընդհանրապես նոր կարգի պատկանող տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ– ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն: Բազմամյա, մշտադալար խոտաբույս է՝ 5–10 սմ բարձրության: Ցողունները մի փոքր բարձրացող, ուղիղ: Տերևները գծային– նշտարաձև, հերթադիր, պարուրաձև, խիտ դասավորությամբ: Սպորանգիումները տերևների անոթներում, մեկական:

Տարածում: Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Մրղուզի լեռնաշղթա): AOO 8 քառ. կմ է , լոկալիտետը՝ 1: Համարյա կոսմոպոլիտ է՝ ամենուրեք տարածված բուսաատեսակ:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է միջինից մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1000–2300 մ բարձրությունների վրա, անտառներում, խոնավ ժայռերի վրա:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բոնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ: Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել հետազոտական աշխատանքներ՝ նոր աճելավայրեր հայտնաբերելու համար, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 
© ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հերբարիում

© Web design by Margarita Bazukyan

Սկզբնաղբյուրներ

Թախթաջյան Ա.Լ., 1954

Կազմող` Կ.Գ. Թամանյան