ԿԵՆԱԶԳԻՆԵՐ
  Կենի հատապտղային

VU B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կատեգորիա: Վտանգված տեսակ է: Երրորդական դարաշրջանի այս ռելիկտային տեսակը տարածված է Իջևանի և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում՝ առաջացնելով մի քանի համեմատաբար խոշոր պուրակներ և հանդիպելով առանձին ծառերի ձևով հաճարի և կաղնու անտառներում: Տեսակի աճման պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել բնակության շրջանի կրճատմանը: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով՝ հազվագյուտ տեսակ: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն: Մշտադալար ծառ է, մինչև 25 մ բարձրության, կարմրամոխրագույն բնով մինչև 1 մ տրամագծով, հարթ կամ թիթեղիկավոր: Տերևները՝ 5–8 տարի պահպանվող, երկարանշտարաձև, տափակ, ելուստային ջղերով, սուր, կարճ կոթուկով, փայլուն: Հատապտուղը՝ վառ կարմիր:

Տարածում: Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի (Ախնաբադի և Ոսկեպարի կենու պուրակներում և հարակից անտառներում) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում: ЕОО 2870 քառ. կմ է , АОО՝ 64 քառ. կմ: Լոկալիտետները՝ 10: Բացի Հայաստանից աճում է Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հարավային Աֆրիկայում, Փոքր Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծ. մ. 700–1500 մ բարձրությունների վրա, գետերի ափերին, անտառներում: Ունի արժեքավոր բնափայտ:

Սահմանափակող գործոններ: Դժվարացած սերմնային վերականգնում, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկի «Ախնաբադի» կենու պուրակում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 
© Գեորգի Ֆայվուշ

© Web design by Margarita Bazukyan

Սկզբնաղբյուրներ

Թախթաջյան Ա.Լ., 1954; Հայաստանի ԽՍՀ Կարմիր գիրք, 1989; Մենիցկի Յ.Լ., 2003

Կազմող` Կ.Գ. Թամանյան