ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2023
Մշակվում է «Արագածոտն» ՋՕԸ-ի՝ Ապարան և Ծաղկահովիտ համայնքների և Արագած և Լեռնագյուղի վարչական տարածքների հողատարածքների ոռոգման համար ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Արագածոտն» ՋՕԸ-ի՝ Ապարան և Ծաղկահովիտ համայնքների և Արագած և Լեռնագյուղի վարչական տարածքների հողատարածքների ոռոգման համար Գեղարոտ գետից և Ծիլքարի ջրամբարից՝ համապատասխանաբար՝ 168․7 լ/վ և 28․86 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2023 թվականի նոյեմբերի 6-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն