ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջրային ռեսուրսներ

ԳԵՏԵՐԻ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴ
ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ  ՁԵՌՆԱՐԿ,  հուլիս 2021թ.


 
ՏԵՂԵԿԱՆՔ  Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի հունիսի 9-ի N171-Ա հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից 2021 թվականին կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ
2022թ.
Ջրառը, ջրօգտագործումը և կորուստները 2017-2022թթ. (տվյալները ներկայացված են ըստ կազմակերպությունների կողմից տրամադրված «Ջրօգտագործման մասին» ՁԵՎ N 2-տա (ջուր) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունների) 2022թ. ջրառը կազմել է 3 071.7 մլն.խոր.մ (առանց ՀԷԿ-երի), ջրօգտագործումը` 2 422.3 մլն.խոր.մ (88.7%-ը`- գյուղատնտեսություն, ձկնաբուծություն և անտառտնտեսություն, 5.8%-ը` արտադրական, 5.5%-ը` խմելու): Ջրի տրանզիտային կորուստները կազմել են 649.5 մլն.խոր.մ կամ ջրառի 21.1%-ը: 2022թ. հեռացված կեղտաջրերի ծավալը կազմել է 888.3 մլն. խոր.մ: