ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արտանետումներ

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների  ՑԱՆԿ  
ՀՀ Արարատի մարզի Արևշատ համայնքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաների վերաբերյալ տեղեկանք(11.09.2013թ.) 

ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄԸ ՄԹՆՈԼՈՐՏ, 2020թ.
Արտանետման անշարժ աղբյուրներից 2020 թվականի արտանետումները ըստ մարզերի և աղտոտիչների

ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄԸ ՄԹՆՈԼՈՐՏ, ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ՇԱՐՔԵՐ 2015-2020թթ.
Մթնոլորտ արտանետումների ընդհանուր քանակը և դրանում շարժական և անշարժ աղբյուրների համամասնությունը

 

Մթնոլորտ  անշարժ աղբյուրներից արտանետված վնասակար նյութերի քանակը, հազ.տ, 2015-2020թթ.
(Տեղեկատվությունը ներկայացված է Ձև N2-տա (Օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունների համաձայն)

Մարզեր 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ. 2019թ. 2020թ.
Ք.Երևան 17.238 17.005 16.933 13.691 13.532 14.354
Արագածոտն 0.586 0.546 0.636 0.452 0.565 0.634
Արարատ 2.956 2.692 3.002 2.697 2.684 3.194
Արմավիր 3.389 2.608 2.638 1.836 1.693 1.918
Գեղարքունիք 2.905 3.041 10.327 10.554 9.613 9.865
Լոռի 46.865 51.232 47.060 35.028 9.514 11.628
Կոտայք 24.660 24.085 23.099 21.306 20.970 18.244
Շիրակ 1.251 1.228 1.298 1.011 1.018 1.111
Սյունիք 8.877 8.936 14.445 10.511 10.477 10.302
Վայոց ձոր 0.324 0.334 0.295 0.248 0.237 0.279
Տավուշ 19.864 20.110 21.524 16.673 19.412 14.675
ԸՆԴԱՄԵՆԸ  ՀՀ 128.916 131.816 141.257 114.008 89.715 86.203

  ներբեռնել աղյուսակը

2020 թվական

2020թ. արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է  3 422, որոնց 74.3%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված  վնասակար  նյութերի  քանակը  կազմել  է  257.2  հազ.  տ,  որի  66.5%-ը  որսվել  է, 33.5%-ը՝ արտանետվել մթնոլորտ:

Շարժական աղբյուրներից մթնոլորտ արանետված վնասակար նյութերի քանակը 2020թ. կազմել է 209.2հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը`  ընդհանուր արտանետումների 72.4%-ը, ցնդող օրգանական միացությունները`  17.2%, ազոտի օքսիդները`  10.0 %:

2019 թվական

2019թ. արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 363: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 211.1 հազ. տ, որի  57.5%-ը որսվել է, մնացած 42.5%-ը` արտանետվել մթնոլորտ:

Շարժական աղբյուրներից մթնոլորտ արանետված վնասակար նյութերի քանակը 2019թ. կազմել է 178.2հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը`  ընդհանուր արտանետումների 73.0%-ը, ցնդող օրգանական միացությունները`  16.6%, ազոտի օքսիդները`  10.0 %:

2018 թվական

2018թ. արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 2 624, որոնց 71.8%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 243.8 հազ. տ, որի  53.2%-ը որսվել է, մնացած 46.8%-ը` արտանետվել մթնոլորտ: 

Շարժական աղբյուրներից մթնոլորտ արանետված վնասակար նյութերի քանակը 2018թ. կազմել է 149.4հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 109.2հազ.տ կամ ընդհանուր արտանետումների 73.1%-ը, ցնդող օրգանական միացությունները`  24.3հազ.տ կամ 16.3%, ազոտի օքսիդները` 15.5 հազ.տ,  կամ 10.4 %:

2017 թվական

2017թ. արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 141.3հազ.տ, անշարժ աղբյուրների քանակը՝  3 334, որոնց 74.4%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 239.7 հազ.տ, որի 41.1% որսվել է, իսկ մնացած 58.9%-ը` արտանետվել է մթնոլորտ: 

Շարժական աղբյուրներից մթնոլորտ արանետված վնասակար նյութերի քանակը 2017թ. կազմել է 149.8հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 108.7հազ.տ կամ ընդհանուր արտանետումների 72.6%-ը, ցնդող օրգանական միացությունները`  24.7հազ.տ կամ 16.5%, ազոտի օքսիդները` 15.8 հազ.տ,  կամ 10.6 %:

2016 թվական

2016թ. արտանետման  անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 131.8հազ.տ, անշարժ աղբյուրների քանակը՝  3 568, որոնց 60.5%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 199.1հազ.տ, որի 33.8% որսվել է, իսկ մնացած 66.2%-ը` արտանետվել է մթնոլորտ: 
Մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի 29.4%-ը կազմել է ծծմբային անհիդրիդը(38.7հազ.տ),  1.7%-ը` ածխածնի օքսիդը (2.3հազ. տ), 1.1%-ը` ազոտի օքսիդները /առանց ենթօքսիդի /`(1.5   հազ. տ): Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է   24.9տ, փոշու քանակը՝  4199.7տ ,  որի 3.2%-ը (133.9 տ ) բաժին է ընկել օրգանական փոշուն:  Ցնդող օրգանական միացությունների քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է  580.8տ։

Ավտորտանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2016թ. կազմել է 144.9հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 105.5հազ.տ կամ ընդհանուր արտանետումների 72.8%-ը, ցնդող օրգանական միացությունները`  24.0հազ.տ կամ 16.6%, ազոտի օքսիդները` 14.8 հազ.տ,  կամ 10.2 %:

2015 թվական

2015թ. արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 128.9հազ.տ, անշարժ աղբյուրների քանակը՝ 3020, որոնց 72.8%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 225.9 հազ.տ, որի 42.9% որսվել է, իսկ մնացած 57.1%-ը` արտանետվել է մթնոլորտ:
Մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի 26.50%-ը կազմել է ծծմբային անհիդրիդը (34.1 հազ. տ), 2.5%-ը (3.2 հազ. տ),` ածխածնի օքսիդը`1.0%-ը ազոտի օքսիդները /առանց ենթօքսիդիը/ (1.3 հազ. տ): Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 35.8 տ: Մթնոլորտ արտանետված փոշու քանակը կազմել է 5036.7 տ, որի 4,1%-ը (204.6 տ) բաժին է ընկել օրգանական փոշուն: 2015թ. ցնդող օրգանական միացությունների քանակը մթնոլորտային ընդհանուր արտանետումներում կազմել է 287.9տ:

Ավտորտանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2015թ. կազմել է 139.8 հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 101.7 հազ.տ կամ ընդհանուր արտանետումների 72.7%-ը, ցնդող օրգանական միացությունները`  22.8 հազ.տ կամ 16.3%, ազոտի օքսիդները` 14.7 հազ.տ,  կամ 10.5 %: