ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.08.2023
Մշակվում է Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր գյուղի՝ «Գռավ», Արփի գյուղի՝ «Ջորավանքի ձորի» և Խաչիկ գյուղի՝ «Առնետաձոր», «Քառասուն», «Մկնակտրեկ» և «Կարապետի ճոթեր» աղբյուրներից՝ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր գյուղի՝ «Գռավ», Արփի գյուղի՝ «Ջորավանքի ձորի» և Խաչիկ գյուղի՝ «Առնետաձոր», «Քառասուն», «Մկնակտրեկ» և «Կարապետի ճոթեր» աղբյուրներից՝ համապատասխանաբար՝ 3.9489 լ/վ, 3.4928 լ/վ և 2.8002 լ/վ խմելու-կենցաղային նպատակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2023 թվականի օգոստոսի 30-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն