ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.05.2015
Սույն թվականի մայիսի 22-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա միջոցառում Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ

Սույն թվականի մայիսի 22-ին ժամը 14:00-ից 17:00 Հայաստանի բնության պետական թանգարանում ( Տիգրան Մեծի 34, հեռ. 011527942 ) տեղի կունենա Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում նվիրված հայտնի ավստրիացի կենդանաբան, էթոլոգիայի հիմնադիր և նոբելյան մրցանակակիր Կոնրադ Լորենցին: